Բաժիններ՝

Աշոտ Կարապետյանը 42-րդն է Օլիմպիական խաղերում

23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանն ավարտեց մրցելույթը:

Տղամարդկանց լեռնադահուկի հատուկ ոլորավայրէջք մրցաձևում Կարապետյանը գրավեց 42-րդ տեղը: Կարապետյանը նախ առաջին վայրէջքում գրավեց 54-րդ տեղը 106 մասնակցից, իսկ երկրորդ փորձից հետո 2:08.08 արդյունքով զբաղեցրեց 42-րդ հորիզոնականը:

Այս մրցաձևում Օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ շվեդ Էնդրյու Միհրերը: Երկրորդ տեղում շվեյցարացի Ռոման Ցենհաուզերն էր, իսկ եռյակի վերջում` ավստրիացի Միշել Մատը:

Օլիմպիական խաղերի 16 օրերի ընթացքում կխաղարկվեն մեդալների 102 հավաքածուներ 15 մարզաձևերում: «Սպիտակ խաղերի» պատմության մեջ առաջին անգամ է, որ խաղարկվում է մեդալների 100-ից ավելի հավաքածու: Ձմեռային խաղերում ամենաշատ մեդալների հավաքածուներ կխաղարկվեն դահուկավազքում (14): Խաղերին մասնակցում են Ձմեռային խաղերի համար ռեկորդային թվով մարզիկներ` 2952 մարզիկ աշխարհի 92 երկրից:

Խաղերի փակման պաշտոնական արարողությունը կկայանա փետրվարի 25-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս