Բաժիններ՝

Հրաձիգ Լիլիթ Մկրտչյանը 8-րդն է Եվրոպայի առաջնությունում

Փետրվարի 16-ին Հունգարիայի Դյոր քաղաքում շարունակվում է հրաձգության Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականը:

10 մ, օդամղիչ ատրճանակ, 60 կրակոց երիտասարդ տղաների վարժությունում Զավեն Իգիթյանը խոցել է 568 միավոր և գրավել 14-րդ տեղը: Բենիկ Խլղաթյանը, խոցելով 567 միավոր գրավել է 17-րդ տեղը:

10 մ, վազող թիրախ՝ խառը վազք, 2×20 կանանց վարժությունում Լիլիթ Մկրտչյանը գրավել է 8-րդ տեղը՝ խոցելով 370 միավոր:

10մ, օդամղիչ հրացան, երիտասարդների խառը թիմային վարժությունում Հայկ Բաբայանը և Ալլա Պողոսյանը, միասին կազմելով խառը թիմ, խոցել են 823,7 միավոր և գրավել 18-րդ տեղը՝ 36 մասնակից թիմերի շարքում:

Եվրոպայի առաջնությանը Հայաստանից մասնակցում է 14 մարզիկ. հրացան զենքաձև՝ Հրաչիկ Բաբայան, Քրիստիան Լաուեր, Հայկ Բաբայան, Վրեժ Թորոսյան, Նարեկ Ադամյան, Իրինա Լաուեր (Աղաջանյան), Մարիամ Միքայելյան, Ալլա Պողոսյան, ատրճանակ զենքաձև՝ Նորայր Առաքելյան, Էլմիրա Կարապետյան, Զավեն Իգիթյան, Բենիկ Խլղաթյան, վազող թիրախ զենքաձև՝ Լիլիթ Մկրտչյան և Հովհաննես Մարգարյան:

Մրցումների առաջին օրը պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայկ Բաբայանը նվաճել է Պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր և գրավել 5-րդ տեղը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս