Բաժիններ՝

Ֆրանսիայում երեք սպիտակ վագրիկներ են ծնվել

Ֆրանսիայի Ամնեւիլ կոմունայի կենդանաբանական այգում ծնվել են երեք սպիտակ վագրիկներ, ինչպես նաեւ սպիտակ ռնգեղջյուր: Այդ մասին հայտնել է BFMTV-ը: Նշվում է, որ բոլոր ձագերը լույս աշխարհ են եկել այս ամսին, եւ դրանցից յուրաքանչյուրը հազվագյուտ գույն ունի:

Արենկա սպիտակ ռնգեղջյուրը ծնվել է փետրվարի 1-ին եւ կշռել է գրեթե 40 կիլոգրամ: Երեք սպիտակ վագրիկները, որոնց մայր վագրն իր մեջ կրել է 110 օր, ծնվել են փետրվարի 5-ին:

Արու փոքրիկին տվել են Մոհան անունը, իսկ նրա քույրերին անվանել են Ռանի եւ Ռաջա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս