Բաժիններ՝

Բրիտանացին կանանց հետ ծանոթանալու յուրօրինակ միջոց է գտել

Tinder-ի օգտատերն ինքն իր մասին շնորհանդես է ստեղծել Power Point ծրագրում, իսկ հետո այն հրապարակել դեյվինգ-սերվիսի հաշվում: Այս մասին հայտնել է Mashable-ը: 21-ամյա Սեմ Դիքսիի ստեղծած փաստաթուղթն ստացել է «Թե ինչու դու պետք է սվայփ անես դեպի աջ» անվանումը: Tinder-ի հավելվածում սվայփ դեպի աջը նշանակում է համակրանքի արտահայտում դուր եկած օգտատիրոջը:

Շնորհանդեսի առաջին սլայդը կոչվում է «Ես ընկերներ ունեմ, եւ մենք զվարճանում ենք տնից դուրս»: Կցված լուսանկարները հաստատում են Դիքսիի խոսքը.

լուսանկարներում նա շփվում է ընկերների հետ եւ նստած չէ բնակարանում: Հաջորդ սլայդներում երիտասարդը թվարկել է սիրած զբաղմունքները (դոմինո եւ հայրիկի կատակներ), ինչպես նաեւ զետեղել է աստղերի կեղծ արձագանքներն իր աշխատանքի մասին:

Դատելով ըստ ամենայնի՝ աղջիկների ուշադրությունը գրավելու Դիքսիի յուրօրինակ միջոցը գործել է: Պատանու պրոֆիլի վրա ուշադրություն է դարձրել @GracieBarrow1 նիքի ներքո Twitter-ի օգտատերը, որը Tinder-ից սքրինշոթներ է հրապարակել անձնական բլոգում՝ տղայի փորձը համարելով «հանճարեղ»: Նրա փոսթը երկու օրում հավաքել է գրեթե 20 հազար ռեթվիթ եւ 90 հազար լայք:

Mashable-ի լրագրողներին տված հարցազրույցում Դիքսին պատմել է, որ որոշել է շնորհանդես ստեղծել ձանձրույթից եւ «փոքր-ինչ ստեղծագործելու» ցանկությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս