Բաժիններ՝

Ռիհաննան իր 30-ամյակի առթիվ լուսանկարվել է «Ես ատում եմ Ռիհաննային» մակագրությամբ շապիկով

Բարբադոսցի փոփ-աստղ Ռիհաննան փետրվարի 20-ին իր 30-ամյակը տոնելու ինքնատիպ միջոց է գտել: Նախօրյակին երգչուհին Instagram-ում զետեղել է իր լուսանկարը՝ «Ես ատում եմ Ռիհաննային» մակագրությամբ շապիկով։

Երգչուհին պարզաբանել է, որ հասուն կյանք է մտնում եւ այժմ ընդունում է չմտածված արարքների ողջ պատասխանատվությունը: Շապիկի վրա ավելի մանր տառերով տրված խորհուրդն է՝ «Մի հավատացեք նրանց, ովքեր 30-ից ցածր տարիքի են»: Նկարին ուղեկցում է լակոնիկ գրառումը՝ «Վերջին օրն է, երբ դեռ կարելի է ոչ ճիշտ որոշում ընդունել եւ արդարանալ նրանով, որ քո տարիքն ընդամենը քսանից ավելի է»:

Ինչպես պարզաբանում է հանդեսը, երկրպագուներին անցյալի մեղքերը խոստովանելը նոր թրենդ է ամերիկացի հայտնիների շրջանում: Միաժամանակ դա վատ միջոց չէ 130-դոլարանոց շապիկը գովազդելու համար:

Ռիհաննան ԱՄՆ-ի ամենահեղինակավոր երաժշտական մրցանակի՝ Grammy-ի ութակի դափնեկիր է, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

https://www.instagram.com/p/BfZLPrsBnBe/?taken-by=rihannadaily

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս