
Հոկեյի «Արարատ» ակումբը երկու հաղթանակ է տարել

Երևանի «Արարատ» հոկեյի ակումբը շարունակում է ելույթները Բելառուսի առաջնությունում:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Երևանի «Արարատ» հոկեյի ակումբը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնությունում երկու հանդիպում անցկացրեց եւ երկուսում էլ հաղթանակ տարավ: Հայաստանցի հոկեյիստները «Վիտեբսկ-2»-ի հետ արտագնա խաղում առավելության հասան 8:3 հաշվով (առաջինում հաղթել էր բելառուսական թիմը՝ 5:2): Այնուհետեւ մեր թիմը կրկին հյուրընկալվելիս հաղթեց Լիտվայի «Էներգիա»-ին՝ 6:4:
«Արարատ»-ը 51 խաղից հետո 89 միավորով 14 թիմերի մեջ յոթերորդ տեղն է զբաղեցնում: Լավագույն ութ թիմերը կխաղան փլեյ-օֆֆում: