Բաժիններ՝

«Ես հաճախ արտասվում եմ միայնակ, դա օգնում է». Ջանլուիջի Բուֆոն

Տղամարդիկ նույնպես դա անում են: «Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը պատմել է, թե ինչպես է հաղթահարում սթրեսը:

«Ես հաճախ արտասվում եմ, և դա անում եմ միայնության մեջ: Արցունքներն օգնում են. դրանք ազատում են և քեզ մարդ զգալու հնարավորություն են տալիս: Ես երբեք չեմ լացում ֆուտբոլի պատճառով: Խաղը կարող է անհանգստացնել, բայց խոսքը գնում է ոչ թե հենց պարտության մասին, այլ ինչ-որ ավելի բարդ և ռոմանտիկ բանի մասին»,- ասել է Բուֆոնը «Յուվենթուսի» մասին պատմող Netflix-ի վավերագրական ֆիլմում:

Բուֆոնը «Յուվենթուսի» կազմում հանդես է գալիս 2001 թվականից: 2017-18 մրցաշրջանում դարպասապահի հաշվին կա 20 հանդիպում, որոնցից 10-ում Ջիջին դարպասները չոր է պահել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս