
«Արսենալը» շքեղ պայմանագիր է ստորագրել Emirates-ի հետ. համագործակցությունը կշարունակվի մինչև 2024թ.

Լոնդոնի «Արսենալը» նոր պայմանագիր է կնքել հովանավորի հետ: «Զինագործների նախկին պայմանագիրը Emirates-ի հետ նախատեսված էր մինչև 2019 թվականը:
Ըստ Associated Press-ի տեղեկության՝ նոր պայմանագիրը գործելու է մինչև 2023-24թթ. մրցաշրջանի ավարտը: Բացի այդ, հաղորդվում է, որ ըստ նոր համաձայնագրի պայմանների՝ «Արսենալը» կստանա 200 մլն ֆունտից ավելի գումար:
Հիշեցնենք, որ 2012 թվականին «Արսենալը» և Emirates-ը պայմանագիր են ստորագրել, համաձայն որի՝ լոնդոնցիների տնային մարզադաշտը մինչև 2028 թվականը կրելու է «Էմիրեյթս» անվանումը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը