
«Բարսելոնա»-ն ոչ-ոքի խաղաց, «Բավարիա»-ն հաղթեց գերխոշոր հաշվով. Չեմպիոնների լիգա

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան 1/8 եզրափակչի ևս երկու հանդիպում:
Խաղային օրվա կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնում, որտեղ տեղի «Չելսի»-ին հյուրընկալել էր կատալոնական «Բարսելոնա»-ին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: «Բարսելոնա»-ի կազմում աչքի ընկավ Մեսսին, իսկ «Չելսի»-ից` Վիլիանը: Մյուս խաղում Մյունխենի «Բավարիա»-ն 5 անպատասխան գնդակ ուղարկեց թուրքական «Բեշիկթաշ»-ի դարպասը: Դուբլի հեղինակներ դարձան Ռոբերտ Լևանդովսկին և Թոմաս Մյուլլերը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Քոմանը:
Թիմերի պատասխան հանդիպումները կկայանան մարտի 14-ին: