
Հրդեհ Մեծ Մասրիկ գյուղում

Փետրվարի 21-ին՝ ժամը 00:35-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է մեկ հարկանի տան առաստաղը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:14-ին, մարվել՝ 02:50-ին: Այրվել է առաստաղից մոտ 15 քմ հատված: