
Ճըվճըվ Արոյի երկու տղաներն ապրիլին ազատ կարձակվեն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ճվճվ Արոյի աները՝ «Տրանսգազի» Կոլյան, ինտենսիվորեն զբաղված է թոռներին ազատելու գործով: Ընդ որում՝ այս հարցով նախագահ Սարգսյանի մոտ միջնորդում են ինչպես տեղական, այնպես էլ ռուսաստանյան հեղինակություններ:
Վերջիններիս բանբերն էլ վարչապետ Կարեն Կարապետյանն է, ով ևս շահագրգռված է իր բիզնես գործընկերոջն աջակցելու հարցում: Իշխանությունները, հնարավոր է, ընդառաջ գնան այդ միջնորդություններին, միայն թե ոչ այս փուլում: Ըստ պայմանավորվածության՝ Կոլյա Գաբրիելյանի թոռները ազատության մեջ կհայտնվեն միայն ապրիլին իշխանության ներսում վերադասավորումներից հետո»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: