ՀՀԿ-ականների կողմից բռնության ենթարկված «Երկիր Ծիրանիի» անդամը մեկնել է Հայաստանից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ քննչական կոմիտեում դեռ չեն հարցաքննել ՀՀԿ-ականների կողմից հարձակման ենթարկված ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներին:

Հիշեցնենք` Երեւանի ավագանու` փետրվարի 13-ի նիստում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ոստիկանությունում երեք օր առաջ քրեական գործ հարուցվեց խուլիգանության եւ ծեծի հատկանիշներով, եւ հիմա այն նախաքննության համար փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` հիմնական տուժողը ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներից Մարինա Խաչատրյանը, ում ծեծել էին ՀՀԿ-ականները, այս օրերին բացակայում է ՀՀ-ից. նա մասնագիտական վերապատրաստման նպատակով արտերկրում է, կվերադառնա մի քանի օրից:

Թերթը տեղեկացավ նաեւ, որ դեռեւս ծանուցումներ չեն ստացել ավագանու ընդդիմադիր անդամների դեմ հարձակում իրականացրած ՀՀԿ-ականները: Ամեն դեպքում, այս քրեական գործը դեռ շատ ջուր է քաշելու:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս