Քննադատները ծափողջույններով են դիմավորել Գաս Վան Սենտի նոր ֆիլմը Բեռլինալեում
Բեռլինյան կինոփառատոնում կայացել է Գաս Վան Սենտի «Մի հուզվիր, նա հեռու չի գնա» նոր ֆիլմի պրեմիերան, որում գլխավոր դերերը խաղացել են Հոակին Ֆենիքսը, Ռունի Մարան եւ Ջոնա Հիլլը: Քննադատները Բեռլինալեի մրցութային ծրագրին մասնակցող ֆիլմն ընդունել են ծափողջույններով:
Կինոնկարը պատմում է ամերիկացի ծաղրանկարիչ Ջոն Քալահանի մասին, որը ալկոհոլի նկատմամբ հակում ունենալու պատճառով վթարի է ենթարկվել, ինչի հետեւանքով հայտնվել է հաշմանդամի սայլակին:
Գաս Վան Սենտը Բեռլինյան կինոփառատոնի ակտիվ մասնակիցն է, որտեղ նրա կինոնկարները մի քանի անգամ պարգեւներ են ստացել: Ստուգատեսի պարգեւների հանձնման արարողությունը տեղի կունենա փետրվարի 23-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: