
Samsung-ը կկրճատի iPhone X-ի համար էկրանների թողարկումը. Nikkei

Samsung Electronics Co Ltd էլեկտրոնիկայի հարավկորեական արտադրողը մտադիր է կրճատել OLED-էկրանների արտադրությունն ի պատասխան iPhone X-ի ցածր պահանջարկի պատճառով սմարթֆոնների թողարկումը նվազեցնելու՝ Apple-ի որոշման:
Այդ մասին հայտնել է ճապոնական Nikkei թերթը: Այս առնչությամբ Samsung Display-ն օրգանական լուսադիոդների (OLED) հիման վրա էկրանների արտադրության պլանը կրճատել է ավելի քան երկու անգամ. այժմ ընկերությունը պլանավորում է Չհունչհոն Նամդոյի նահանգում գտնվող իր ձեռնարկությունում առաջին եռամսյակում էկրաններ արտադրել 20 միլիոն եւ ավելի քիչ iPhone սմարթֆոնների համար:
Սկզբնապես եթադրվում էր էկրաններ արտադրել 45 – 50 միլիոն սմարթֆոնների համար: Արտադրողը, թերթի տվյալներով՝ տակավին որոշում չի կայացրել ապրիլ – հուլիսին էկրանների թողարկման ծավալների վերաբերյալ, բայց հնարավոր է համարում հետագա կրճատումը: Ըստ որում Samsung Display-ն մտադիր է հետեւանքները մեղմացնել Չինաստանից եւ այլ երկրներից սպասարկյալների պատվերների աճի ապահովման հաշվին, նշել է հրատարակությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: