iPhone-ի բոլոր հաջորդ մոդելները կարող են զրկվել «Տուն» կոճակից. NY Post
Apple ընկերության iPhone սմարթֆոնների բոլոր ապագա մոդելներն, ամենայն հավանականությամբ, վերջնականապես կկորցնեն իրենց դիզայնը, որը մշակել էր դրանց ստեղծողը՝ Սթիվ Ջոբսը. երեսի կողմից կանհետանա «Տուն»(Home) կլոր կոճակը:
Այս մասին հայտնել է New York Post հրատարակությունը: Վերջինս վկայակոչում է այն նամակը, որն ընկերությունն ինքն անցյալ շաբաթվա վերջին ուղարկել է շարժական հավելվածներ մշակողներին:
Դրանում ասված է, որ, սկսած 2018 թվականի ապրիլից, iPhone-ի համար բոլոր նոր ծրագրերը պարտադիր կարգով պետք Է ապահովեն աշխատանքը Apple-ի սմարթֆոնի վերջին՝ տասներորդ մոդելի էկրանով: Հենց iPhone X-ն է դարձել ընկերության առաջին հեռախոսը, որի ամբողջ երեսի մասն իրենից ներկայացնում է բարձր հստակության էկրան, բացառությամբ վերեւի ոչ մեծ շերտի, որտեղ զետեղված են դինամիկը եւ ճակատային խցիկը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: