
Ամերիկյան գաղտնի հրթիռի տեսագրությունը հայտնվել է Համացանցում

ABC7 հեռուստաալիքի ուղղաթիռն Ալամիդայում «պատահաբար» «տարօրինակ օբյեկտի» վրայով է թռել ծովային օդուժի ռազմակայանում, որը գերթեթեւ հրթիռ է եղել: Համապատասխան տեսագրությունը զետեղված է YouTube-ում։
Նշվում է, որ հրթիռը մշակվում է ստարտապի կողմից, որը տակավին անվանում չունի: Ընկերությունը չի շտապում խոսել իր մտադրությունների մասին, սոսկ հայտնի է, որ պլանավորվում է ստեղծել ամենաթեթեւ հրթիռը: Հեռուստաալիքին հաջողվել է ստանալ փաստաթուղթ տեղական իշխանություններից, որոնց հետ համագործակցում է «անանուն ընկերությունը»: Փաստաթղթի համաձայն՝ հրթիռի անվանումն Astra է, դրա բարձրությունը կազմում է 12 մետր, կրողը կարող է ցածր երկրաշուրջ ուղեծիր դուրս բերել մինչեւ 100 կիլոգրամ բեռ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: