
Կոլումբիայում շունը կապիկի է որդեգրել

Կոլումբիայի Կարտախենա քաղաքում ոչ ազնվացեղ շունը, որի ձագերը սատկել էին, իր խնամակալության տակ է առել կապուցինի ձագի: Տեղի բնակիչները որոշել են, որ բակապահ շունը կարող է հոգ տանել կապկի մասին:
Այժմ, ինչպես գրում է The Sun-ը, զույգը դարձել է գործնականում անբաժանելի. շունը կերակրել է կապիկին եւ թույլ է տալիս հեծել իրեն։ Քաղաքացիների կարծիքները բաժանվել են. ոմանք կարծում են, որ կապուցինին հարկավոր է վերադարձնել վայրի բնություն, իսկ մյուսները պնդում են, որ զույգին չի կարելի բաժանել: