Ամերիկացին ցույց է տվել՝ ինչպես սփոփել արջին
Ամերիկացի Ջիմ Կովալչիկը ցույց է տվել՝ ինչպես գրկախառնություններով սփոփել 680-կիլոգրամանոց արջին: Տեսահոլովակը, որտեղ նա գրկում եւ շոյում է գիշատչին, հրապարակված է Նյու Յորքի Որբացած կենդանիների օգնության կենտրոնի ալիքում։
«Համոզված եմ՝ դուք նույնպես ձեզ այսպես եք պահում ձեր արջերի հետ, երբ նրանց օրը լավ չի անցել»,- ասված է տեսագրության մեկնաբանության մեջ:
Huffington Post-ի տվյալներով՝ տեսահոլովակում պատկերված գիշատչին Ջիմբո են կոչում, նա 24 տարեկան է, նրա հասակը գրեթե երեք մետր է, եւ նա ամենամեծ արջն է կենտրոնում: Այս ամսին ավելի վաղ նա սկսել է տառապել անհայտ հիվանդությունից, ինչի պատճառով ստիպված անասնաբույժ են կանչել: Բժշկի զննությունից հետո Ջիմբոն սկսել է նյարդայնանալ, եւ այդ ժամանակ Կովալչիկը որոշել է քաջալերել իր բարեկամին, որը նրա խոսքով «հավելյալ սիրո կարիք ունի»:
Կովալչիկը եւ նրա կինը՝ Սյուզանը, տասնյակ տարիներ աշխատել են արջերի հետ: Նրանց կողմից հիմնված Որբացած կենդանիների օգնության կենտրոնում այժմ ապարում է 11 անռանձնյակ, ներառյալ Ջիմբոն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: