Բաժիններ՝

Ռոնալդուն կոչ է արել «Ռեալի» ղեկավարությանը՝ գնել Հարի Քեյնին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դիմել է ակումբի ղեկավարությանը՝ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին գնելու առաջարկով:

Ինչպես հաղորդում է Don Balon-ը, Քարիմ Բենզեման իր խաղով այլևս ձեռնտու չէ «Ռեալի» ղեկավարությանը և կարող է ամռանը հեռանալ թիմից, իսկ Քեյնը համարվում է ֆրանսիացու փոխարինման գլխավոր հավակնորդը: Ռոնալդուն արդեն հասկացրել է ակումբին, որ ողջունում է անգլիացու պոտենցիալ տրանսֆերը:

ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի 26 խաղերում 24-ամյա հարձակվողը դարձել է 23 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս