
Անչելոտին հույս ունի վերադառնալ մարզչական աշխատանքի Անգլիայում

«Չելսիի» և «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մերժել է ՊՍԺ-ի հետաքրքրությունը և հույս ունի մարզչական աշխատանքի վերադառնալ Անգլիայում: Փարիզեցիները մտածում են Ունայի Էմերիի փոխարինողի մասին, և փոխարինման թեկնածուներից մեկը իտալացի մասնագետն էր:
Սակայն, ինչպես հաղորդում է Mirror-ը, 58-ամյա մարզիչը, ով սեպտեմբերին հեռացվեց «Բավարիայից», չի ցանկացել վերադառնալ ֆրանսիական առաջնություն: Պարբերականը նշում է, որ Անչելոտին կցանկանար վերադառնալ Լոնդոն, որտեղ նա երկու մրցաշրջան անցկացրել է «Չելսիում»՝ հաղթելով ԱՊԼ-ն, Անգլիայի գավաթը և Լիգայի Սուպերգավաթը:
Չի բացառվում այն տարբերակը, ըստ որի՝ Անչելոտին նորից կգլխավորի «Չելսին»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը