
«Կոնտեն աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է». Վալվերդե

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն գովասանքի խոսքեր է հղել լոնդոնյան «Չելսիի» իր գործընկերոջ հասցեին: Այս երկու թիմերը հանդիպելու են իրար Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում:
«Կոնտեն աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է: Ես ասում եմ դա՝ հաշվի առնելով նրա այցեքարտը, և այն, թե ինչի է նա հասել «Յուվենթուսում» և «Չելսիում»: Կոնտեի թիմերը իրենց վրա կրում են նրա աշխատանքի կնիքը: Այնպես որ, պայքարը նրանց հետ ինձ համար առանձնաշնորհ է հանդիսանում»,- Վալվերդեի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Կատալոնական ակումբի և «Չելսիի» միջև առաջին խաղը տեղի կունենա փետրվարի 20-ին, անգլիացիների հարկի տակ, պատասխան խաղը՝ մարտի 14-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը