Բաժիններ՝

Թոնի Կրոսը դարձել է Ժոզե Մոուրինիոյի գլխավոր նպատակը

«Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի «Ռեալից» ձեռք բերել Թոնի Կրոսին: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հաղորդել է, որ ամռանը կփորձի ուժեղացնել իր թիմի միջին գիծը և ձեռք չի բերի հարձակվողների:

Ըստ The Independent-ի տեղեկության՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր տրանսֆերային նպատակը հանդիսանում է «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը:

Նշենք, որ 2014 թվականին Կրոսը, հեռանալով «Բավարիայից», չտեղափոխվեց «կարմիր սատանաների» կազմ, այլ գերադասեց հենց «Ռեալը»: Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 19 խաղերում գերմանացի ֆուտբոլիստը դարձել է 4 գոլի և 4 փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս