
Հայ շախմատիստները մեկնարկում են «Aeroflot Open»-ում

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկում է «Աէրոֆլոտ Օփեն» խոշոր շախմատային փառատոնը, որի շրջանակներում անցկացվում են 3 մրցաշար:
A մրցաշար՝ իրավունք ունեն մասնակցելու 2549 և ավել գործակից ունեցող շախմատիստները: B մրցաշար՝ իրավունք ունեն մասնակցելու 2299-2550 վարկանիշ ունեցող շախմատիստները: C մրցաշար՝ իրավունք ունեն մասնակցելու մինչև 2300 վարկանիշ ունեցող շախմատիստները:
Գլխավոր՝ A մրցաշարին, կմասնակցեն Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը, գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Արման Միքայելյանը և միջազգային վարպետներ Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը:
B մրցաշարին կմասնակցեն Տիգրան Հարությունյանը, Հովիկ Հայրապետյանը, Տիգրան Քոթանջյանը, Վահե Բաղդասարյանը, Դավիթ Միրզոյանը և Հովհաննես Հակոբյանը:
C մրցաշարում այս պահին Հայաստանը կներկայացնեն Մարկ Բասենցյանը, Արթուր Ղարագյոզյանը և Արեգ Հարությունյանը: