
Մարզահամերգային համալիրը դեռևս «լավ ուզող» չունի

Ինչպես հայտնի է, 2016 թվականին Մարզահամերգային համալիրը հանձնվեց Պետական գույքի կառավարման վարչությանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ այս պահին Մարզահամերգային համալիրն իր գործառույթների շրջանակներում իրականացնում է իր աշխատանքները:
«Իհարկե, ես բազմիցս ասել եմ, որ Մարզահամերգային համալիրը պետության վրա բավական թանկ է նստում, բայց, համենայն դեպս, այս պահին ոչ մի տեսակի առաջարկներ չկան: Եթե կլինեն առաջարկություններ, ապա և՛ դուք, և՛ հանրությունը կիրազեկվեք այդ մասին»,- նշեց Ա. Սահակյանը:
Լրագրողի ճշտող հարցին՝ այսինքն՝ դեռ «լավ ուզող» չկա՞, ինչպես Դուք էիք ասում, Ա. Սահակյանը պատասխանեց, որ այս պահին ընդհանրապես ուզողներ չկան:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: