
Արցախում վարորդը հարվածել է և հայհոյել ոստիկանին

Փետրվարի 18-ին ԱՀ ոստիկանության ՃՈ ՃՊԾ վաշտի թիվ 4 սպայական դասակի 1-ին ջոկի տեսուչ Գ. Ղ-ն զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ փետրվարի 17-ին ժամը 23:00-ի սահմաններում, Բերձոր քաղաքում ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կանգնեցրել է «Օպել-Վեկտրա» ավտոմեքենան, որի վարորդ նույն քաղաքի բնակիչ` 1989թ. ծնված Ա.Փ-ն հայհոյել և մեկ անգամ հարվածել է իր ձախ աչքին: