
Շմայսը ջրից չոր դուրս եկավ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի գործողություններում ոստիկանները հանցակազմ չեն գտել: Երեկ ոստիկանության աշխատակիցները զանգահարել են Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանին եւ հայտնել, թե ուսումնասիրությամբ իրենք հանցակազմ չեն գտել:
Ալեն Սիմոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե ինքը հրաժարվել է անձամբ գնալ ոստիկանություն եւ հաղորդում ներկայացնել՝ համարելով, որ այս ամբողջ օրերին եղած հրապարակումներն ու հարցազրույցներն ինքնին հաղորդում են հանցագործության մասին: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ նախկին պատգամավոր Շմայսը զանգահարել էր Ալեն Սիմոնյանին եւ վերջինիս խոսքով սպառնալիքներ ու հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: