
Լևոն Արոնյանը կմասնակցի «Grenke Chess Classic»-ին

Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը կմասնակցի «Grenke chess classic»-ին:
Գերմանիայում կայանալիք մրցաշարին կմասնակցեն նաև աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ֆաբիանու Կարուանան, Վիշի Անանդը, Նիկիտա Վիտիուգովը, Արկադի Նայդիչը, Հաու Յիֆանը, Գեորգ Մայերը, Մատիաս Բլուբաումը:
«Grenke Chess Classic»-ը կկայանա գերմանական Կարլսրուե և Բադեն-Բադեն քաղաքներում մարտի 31-ից ապրիլի 9-ը: