Opportunity մարսագնացն առաջին «սելֆին» է արել Մարսի վրա աշխատելու 14 տարվա ընթացքում
Opportunity ռովեր-վետերանն առաջին անգամ լուսանկարել է ինքն իրեն՝ այս կերպ տոնելով Մարսի մակերեւույթի վրա աշխատելու 5000 օրը: Այդ մասին հայտնել է նախագծի պաշտոնական թվիթերը:
Անցած հանգստյան օրերին Opportunity մարսագնացը տոնել է իր կյանքի հերթական կլոր ամսաթիվը. այն Մարսի մակերեւույթի վրա աշխատել է 5 հազար օր՝ ապրելով 55 անգամ ավելի երկար, քան ակնկալում էին դրա ստեղծողները: Այդ օրը NASA-ի երրորդ ռովերը պետք է անցկացներ սովորական «աշխատանքային» ռեժիմով՝ տվյալներ ստանալով Մարսի մակերեւույթի երկրաբանության եւ նկարագրի մասին:
Opportunity-ի գիտական թիմը որոշել է օգտակարը համատեղել հաճելիի հետ. դրա մասնակիցները օգտագործել են MI գիտական խցիկը, որը ներսարված է մարսագնացի «ձեռքի մեջ»՝ ստանալու համար Մարսի մակերեւույթի վրա ինքն իրեն արած առաջին լուսանկարը: Դրա համար նրանք օգտվել են այն մեթոդիկայից, որը կիրառվում է նրա հետնորդի՝ Curiosity ռովերի թիմի կողմից:
Curiosity, որը կարմիր մոլորակի մակերեւույթին վայրէջք է կատարել 2012 թվականի օգոստոսին, անցած ժամանակաշրջանում ստացել է հարյուրավոր սելֆիներ՝ օգտագործելով բարձր լուծաչափի խցիկ, որը տեղակայված է նրա ռոբոտացված ձեռքի մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Teen Life: Now 14-year-old Opportunity celebrates 5,000 sols on Mars with first full #selfie.
These frames from the Microscopic Imager at the end of the rover's robotic arm were used to create the photomontage: https://t.co/4duaH8SHmX pic.twitter.com/X5J1yys7Wn
— Spirit and Oppy (@MarsRovers) February 17, 2018