Բաժիններ՝

Իսրայելը ավիահարված է հասցրել Գազայի հատվածին ի պատասխան հրթիռակոծման

Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարված են հասցրել Գազայի հատվածի ստորգետնյա ենթակառուցվածքին ի պատասխան փետրվարի 18-ի հրթիռակոծման: Այդ մասին հայտնել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունն իր Twitter-ում:

«Ի պատասխան այն հրթիռի, որն ավելի արձակվել էր Իսրայելի վրա, Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները Գազայի հատվածի հարավում հարված են հասցրել ստորգետնյա ենթակառուցվածքին: Իսրայելի զինված ուժերը կշարունակեն գործել, որպեսզի ապահովեն իսրայելացիների անվտանգությունը: ՀԱՄԱՍ շարժումն է պատասխանանտու այն ամենի համար, ինչ տեղի է ունենում Գազայի հատվածում, ինչպես գետնի վրա, այնպես էլ դրա տակ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Անցած հանգստյան օրերին Իսրայելը երկու անգամ հրթիռակոծման է ենթարկվել Գազայի հատվածի տարածքից: Ի պատասխան շաբաթ օրվա գնդակոծման եւ պաղեստինյան միջատարածքի հետ սահմանում ֆուգասի պայթեցման, ինչի հետեւանքով վիրավորվել է չորս զինծառայող, նույն օրվա երեկոյան եւ կիրակի առավոտյան Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները ՀԱՄԱՍ-ի 18 թիրախ են խոցել ծովամերձ պաղեստինյան միջատարածքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս