Բաժիններ՝

Սիրիական զորքերը կարող են Աֆրին մտցվել 48 ժամվա ընթացքում. Firat

«Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր» քրդական կազմավորումները սիրիական բանակին մի քանի դիրքեր կհանձնեն Աֆրին քաղաքում եւ Թուրքիայի հետ սահմանակից շրջաններում: Այդ մասին հայտնել էFirat գործակալությունը:

Ըստ նրա տեղեկատվության` կառավարական զորքերի ստորաբաժանումները Աֆրին կմտցվեն առաջիկա 48 ժամվա ընթացքում: Դրա վերաբերյալ համաձայնությունը ձեռք է բերվել բանակցությունների արդյունքում, որոնք կողմերի միջեւ կայացել են Հալեպում:

Քրդերը նաեւ Դամասկոսից պահանջում են ապահովել Աֆրինի հակաօդային պաշտպանությունը, որը ենթարկվում է թուրքական ռազմաօդային ուժերի գրոհներին: Դամասկոսից առայժմ հաստատումներ չեն ստացվել Աֆրին բանակային ստորաբաժանումների նախապատրաստվող փոխադրման մասին:

Փետրվարի 14-ին հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Ֆեյսալ Մեքդադը մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Սիրիայի իշխանություններն «անհրաժեշտ քայլեր են անում թուրքական ագրեսիան դիմագրավելու համար»: Նա նշել էր, որ Աֆրինի տարածաշրջանը, ուր հունվարի 20-ին ներխուժել են թուրքական զորքերը, «Սիրիայի տարածքի անբաժանելի մասն է», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս