Նորվեգիան դարձավ առաջատար մեդալների ոչ պաշտոնական հաշվարկում. Փհենչհան-2018
Նորվեգիայի օլիմպիական հավաքականն առաջ անցավ գերմանացիներից մեդալների ոչ պաշտոնական հաշվարկում:
Մրցումային հերթական օրվա ավարտից հետո Նորվեգիայի հավաքականն արդեն ունի 9 ոսկե, 9 արծաթե և 8 բրոզե մեդալ (ընդհանուր 26): Երկրորդ տեղում ենք Գերմանիայի ընտրանին, որոնք ունեն 9 ոսկե, 5 արծաթե և 4 բրոնզե մեդալ (ընդհանուր 18): Եվ եռյակի վերջում Նիդեռլանդների թիմն է 6 ոսկե, 5 արծաթե և 2 բրոնզե մեդալներով:
Օլիմպիական խաղերի 16 օրերի ընթացքում կխաղարկվի մեդալների 102 հավաքածուներ 15 մարզաձևերում: «Սպիտակ խաղերի» պատմության մեջ առաջին անգամ է, որ խաղարկվում է մեդալների 100-ից ավելի հավաքածու: Ձմեռային խաղերում ամենաշատ մեդալների հավաքածուներ կխաղարկվեն դահուկավազքում (14): Խաղերին մասնակցում են Ձմեռային խաղերի համար ռեկորդային թվով մարզիկներ` 2952 մարզիկ աշխարհի 92 երկրից: Այս տարի ամենաշատ մասնակից Խաղերում ունի ԱՄՆ-ը` 242 մարզիկ: Հարավային Կորեայում Օլիմպիական խաղերն անցկացվում են երկրորդ անգամ: 1988 թվականին Սեուլում կայացան 24-րդ ամառային Օլիմպիական խաղերը:
Ներկա Խաղերի փակման պաշտոնական արարողությունը կկայանա փետրվարի 25-ին: