
Մարդու ուղեղը մահվանից հետո շարունակում է աշխատել ավելի քան 10 րոպե (տեսանյութ)

Մահանալուց հետո մարդու մարմինը շարունակում է աշխատել ավելի քան 10 րոպե։ Ինչպես պնդում են գիտնականները, մահվան մասին մեր պատկերացումները շատ պարզունակ են. մենք մարդուն համարում ենք մահացած, երբ սիրտը դադարում է աշխատել։ Շնչառական և արյունատար համակարգերը չեն գործում։
Մարմինը մահանում է, սակայն ուղեղը շարունակում է աշխատել։ Ըստ էության, ուղեղը մնացած բոլորից ավելի ուշ է մահանում։ Ավելի ուշ մահանում է ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է հիշողությունների համար։ Հենց այդ պատճառով է մահացող մարդը արագ վերհիշում իր կյանքի ամենավառ հիշողությունները։
Իսկ գեները ավելի երկար են դիմադրում. մահվանից 2 օր անց օրգանիզմում շարունակում են գործել ավելի քան 2000 գեներ։
Մանրամասները՝ տեսանյութում
https://www.youtube.com/watch?v=DKYWlbcSCMk