
Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին

Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին՝ Թեհրան-Յասուջ թռիչքն իրականացնող ինքնաթիռի աղետի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:
«ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից ցավակցում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին Թեհրան-Յասուջ ուղղությամբ թռիչք իրականացնող ինքնաթիռի օդային աղետի կապակցությամբ։ Այս դժվարին պահին մեր զորակցությունն ենք հայտնում եղբայրական Իրանի ժողովրդին՝ զոհերի հարազատներին մաղթելով համբերություն»:
Իրանի Սպահան նահանգի Սեմիրոմ քաղաքի մոտակայքում այսօր կործանվել է Aseman Airlines ավիաընկերության ATR 72 ինքնաթիռը, որում եղել է 66 մարդ (60 ուղևոր և անձնակազմի 6 անդամ)։ Վթարի հետևանքով բոլորը զոհվել են։