Բաժիններ՝

Գյումրու ԲԿ-ում բժիշկների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. Shamshyan.com

Փետրվարի 17-ին Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը, ժամը 11։00-ի սահմաններում «Գյումրի» բժշկական կենտրոնում բժիշկներ Կարեն Գրիգորյանը և Արթուր Նասիբյանը վիճաբանել են նույն հիվանդանոցի բժիշկներ Արման և Արտակ Սարգսյանների հետ, ինչից հետո վերջիններս ծեծի են ենթարկել նրանցից մեկին, ով ստացել է մարմնական վնասվածքներ, այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Մինչև Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները կճշտեին իրենց ստացված օպերատիվ տեղեկությունները, ժամը 13։00-ին Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի բնակիչ՝ 35-ամյա Աննա Ադամյանը Ոստիկանության Կումայրիի բաժին հայտնել է, որ նշված բժշկական կենտրոնում վիճաբանության ժամանակ Գյումրի քաղաքի բնակիչներ՝ 40-ամյա Արմեն Նասիբյանը և 33-ամյա Արթուր Նասիբյանը ոտքերով հարվածել են իր աշխատասեղանին և մոտ 10 րոպեից ավելի սեռական բնույթի հայհոյանքներ տվել իր հասցեին։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս