
Բիսկվիթ՝ պատրաստված առանց ձվի

Բաղադրիչներ
1. Թթվասեր – 200 մլ
2. Բուսայուղ – 100 մլ
3. Կաթ – 200 մլ
4. Շաքարավազ – 150 գ
5. Ալյուր – 300 գ
6. Վանիլին – 1 տուփ
7. Փխրեցուցիչ – 1 թ/գ
8. Սպիտակաձավար
Պատրաստման եղանակը
1. Թասի մեջ խառնել թթվասերը, շաքարավազը և բուսայուղը: Ավելացնել վանիլին և լավ հարել՝ մինչև միասեռ զանգված ստանալը:
2. Ստացված զանգվածին ավելացնել կաթը և մաղած ալյուրը, ավելացնել նաև փխրեցուցիչը:
3. Նորից հարել՝ մինչև միասեռ զանգված ստանալը:
4. Կաղապարը պատել բուսայուղով, վրան սպիտակաձավար շաղ տալ: Խմորը լցնել մեջը և թխել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 1 ժամ:
5. Մատուցելուց առաջ լրիվ սառեցնել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը