
«Մեսսին լավագույնն է աշխարհում, նրան շատ դժվար կլինի կանգնեցնել». Պեդրո

«Չելսիի» կիսապաշտպան Պեդրո Ռոդրիգեսը կիսվել է «Բարսելոնայի» հետ հանդիպման սպասումներով, որի կազմում նա հանդես է եկել ավելի շուտ, ինչպես նաև կարծիք է հայտնել «կապտանռնագույնների» հարձակվող Լիոնել Մեսսիի մասին:
«Սկզբում հավանաբար զարմանալի կլինի, բայց շատ լավ կլինի նորից տեսնել հին ընկերներին, որոնց հետ ես խաղացել եմ երկար տարիներ: Իհարկե, ինձ համար դա յուրահատուկ խաղ կլինի:
Ինչ վերաբերվում է Մեսսիին, ապա նա նույնն է: Ի՞նչ կարող եմ ասել նրա մասին, ինչ չեմ ասել ավելի վաղ: Նա լավագույնն է: Նա միշտ կարևոր դեր է խաղում: Նրան շատ դժվար կլինի կանգնեցնել»,- Պեդրոյին է մեջբերում Goal-ը:
«Չելսիի» և «Բարսելոնայի» միջև առաջին խաղը տեղի կունենա Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, փետրվարի 20-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը