Բաժիններ՝

Ռոնալդուն կոչ է արել Զինեդին Զիդանին դաշտ չհանել Բենզեմային ՊՍԺ-ի դեմ ՉԼ պատասխան խաղում

Պորտուգալացին ուզում է խաղալ Գարեթ Բեյլի հետ:

«Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման կորցնում է աջակցությունը ոչ միայն երկրպագուների շրջանում, այլ նաև ակումբակիցների:

Ինչպես հայտնի է դարձել Don Balon-ին, Կրիշտիանու Ռոնալդուն խորհուրդ է տվել գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին թողնել ֆրանսիացուն պահեստայինների նստարանին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ-ի դեմ կայանալիք պատասխան խաղի ժամանակ: Ռոնալդուն գտնում է, որ քառորդ եզրափակիչ դուրս գալու համար թիմը պետք է խաղադրույք կատարի իր և Բեյլի վրա:

Ինչպես հաղորդում է Sport.es-ը, Զիդանն ինքը դեռևս պաշտպանում է իր համերկրացուն, բայց «Ռեալի» երկրպագուները ավելի մեծ եռանդով են կոչ անում ակումբին ազատվել Բենզեմայից:

«Ռեալը» հաղթեց ՊՍԺ-ին 3:1 հաշվով: Ռոնալդուն դուբլ ձևակերպեց, Բենզեման աչքի չընկավ ոչ մի արդյունավետ գործողությամբ:

Ընթացիկ մրցաշրջանում Բենզեման անցկացրած 26 պաշտոնական խաղերում դարձել է 6 գոլի հեղինակ: 30-ամյա հարձակվողի պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս