Բաժիններ՝

«Ավագանու նիստում և՛ կանանց նկատմամբ բռնություն տեսա, և՛ տղամարդկանց». Ռուզաննա Մուրադյան

«Ես չեմ ուզում գնահատական տալ, որովհետև գնահատականը կտան պատկան մարմինները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը՝ խոսելով Երևանի ավագանու նիստի ընթացքում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի մասին:

Այնուամենայնիվ, մեր զրուցակիցն ասաց, որ երևույթը տգեղ էր՝ «և՛ հարցեր բարձրացնելու տեսակետից, և՛ հրահրած իրավիճակը կանխելու տեսակետից»:

Մեր դիտարկմանը, թե անընդհատ խոսվում է, որ կանանց նկատմամբ բռնություն է տեղի ունեցել, ինչն անընդունելի է, Ռ. Մուրադյանն այսպես արձագանքեց. «Ես ընդհանրապես բռնությանն եմ դեմ՝ և՛ կանանց նկատմամբ, և՛ տղամարդկանց, այնտեղ այդ երկուսն էլ տեսա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728