
Գերմանիայի արևմուտքում մոտ 30 հոգի է տուժել բնակելի շենքում բռնկված հրդեհից

Գերմանիայի արևմուտքում մոտ 30 հոգի է տուժել բնակելի շենքում բռնկված հրդեհից: Հրդեհը բռնկվել է գերմանական Հյուսիսային Ռայն-Վեսթֆալեն երկրամասի Ռեկլինգհաուզեն քաղաքի բնակելի շենքերից մեկում:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին տեղեկացնում են քաղաքի հրշեջ-փրկարարների ծառայությունից:
Հրդեհի պատճառով 29 հոգի տուժել է, այդ թվում՝ 9 երեխա:
Հրդեհը բռնկվել է բնակելի շենքում՝ աստիճանավանդակի վրա: Կրակը մարել է հրշեջ-փրկարարական ծառայության մոտ 60 աշխատակից:
Հիվանդանոցներ է տեղափոխվել մոտ 20 հոգի, ովքեր թունավորվել են գազից: Պատճառը անհայտ են, իրականացվում է հետաքննություն: