Բաժիններ՝

Նաբի Ֆեկիրը դարձել է «Արսենալի» գլխավոր ամառային տրանսֆերային նպատակը

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «Լիոնի» կիսապաշտպան Նաբիլ Ֆեկիրը դարձել է «Արսենալի» գլխավոր ամառային տրանսֆերային նպատակը:

Լոնդոնցիները պատրաստ են Ֆրանսիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 51 մլն եվրո: Ընդ որում, «Արսենալը» պլանավորում է ձևակերպել գործարքը մինչև 2018թ. աշխարհի առաջնությունը:

Հիշեցնենք, որ ամռանը «Լիոնից» լոնդոնյան ակումբի կազմ է արդեն տեղափոխվել 2016-17թթ. մրցաշրջանի Ֆրանսիայի առաջնության լավագույն ռմբարկու Ալեքսանդր Լյակազետը, իսկ ձմռանը «զինագործները» 63 մլն եվրոյով ստորագրեցին Դորտմունդի «Բորուսիայի» և Գաբոնի հավաքականի առաջատար Պիեր-Էմերիկ Օբամեյանգին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս