
Միլանում ուսանողը թռել է մետրոյի գծերի վրա՝ փրկելու երեխային

Երիտասարդ իտալացին փրկել է երեխային, որը Միլանի մետրոյում ընկել էր ռելսերի վրա: Միջադեպի տեսահոլովակը հրապարակված է YouTube-ում։
Տեսախցիկը նկարահանել է, թե ինչպես է երեխան մոտենում կառամատույցի եզրին եւ ընկնում գծերի վրա: Նրա մայրը եւ մյուս ուղեւորները խուճապահար նետվում են դեպի նա, սակայն միայն երիտասարդն է թռչում ռելսերի վրա, վերցնում երեխային եւ նրա խաղալիքը, իսկ հետո մագլցում կառամատույց:
Ինչպես հայտնել է Daily Mirror-ը, փրկված տղայի անունը Մոհամեդ է, նա երկու տարեկան է: Պատահարից հետո բժիշկները զննել են նրան, բայց լուրջ վնասվածքներ չեն հայտնաբերել: Նրա փրկարարն ընդամենը 18 տարեկան է, նրա անունը Լորենցո Պիանացա է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
https://www.youtube.com/watch?v=1byXBjM370M