
Victoria՚s Secret-ի մոդելները լուսանկարվել են գրեթե մերկ

Victoria՚s Secret-ի մոդելներ Ջորջիա Ֆոուլերը եւ Վիկտորյա Լին մասնակցել են ֆոտոշարքի, որը նվիրված էր Harper՚s Bazaar հանդեսի ավստրալական տարբերակի 20-ամյա հոբելյանին։
Տոնական ֆոտոշարքն ամբողջությամբ կարելի է տեսնել Harper՚s Bazaar-ի մարտ ամսվա թողարկման մեջ: Դե իսկ առայժմ սեքսուալ լուսանկարները մոդելները զետեղել են Instagram-ի իրենց էջերում՝ հավաքելով հազարավոր լայքեր եւ հարյուրավոր հաճոյախոսություններ:
Հիշեցնենք, որ Harper’s Bazaar-ի ամերիկյան տարբերակն առաջին անգամ լույս է տեսել դեռ 19-րդ դարում: