
Բրիտանացի բուքմեյքերները «Երեք բիլբորդ…» ֆիլմը համարում են BAFTA-ի մրցանակի գլխավոր ֆավորիտը

Բրիտանացի բուքմեյքերներն այն կարծիքին են, որ Մարտին Մաքդոնահի «Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսսուրի» կինոնկարն առավել մեծ շանսերն ունի Կինոյի եւ հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիայի (BAFTA) մրցանակն ստանալ «Լավագույն ֆիլմ» կատեգորիայում:
Այդ մասին վկայում են խաղագումարների գործակիցները Մեծ Բրիտանիայի երկու խոշորագույն բուքմեյքերական գրասենյակների՝ Ladbrokes-ի եւ William Hill-ի կայքերում:
Այն բանի հավանականությունը, որ ամերիկուհի Ֆրենսիս Մաքդորմանդի գլխավոր դերակատարությամբ կինոնկարը փետրվարի 18-ին պլանավորված հանդիսավոր արարողությանը կարժանանա հեղինակավոր մրցանակին, գնահատվում է որպես 8:11: Եթե այդ ֆիլմի համար դրվի 1 ֆունտ, ընդհանուր շահումը կկազմի ընդամենը 1,72 ֆունտ, քանի որ հաղթանակի շանսերը հասնում են 57 տոկոսի:
Երկրորդ տեղում ընթացող մեքսիկացի ռեժիսոր Գիլիերմո դել Տորոյի «Ձրի ձեւը» ֆիլմի գործակիցը 2:1 է: Դա նշանակում է, որ շահումն արդեն կկազմի 3 ֆունտ՝ յուրաքանչյուր դրված ֆունտի համար (կատեգորիայում հաղթանակի հավանականությունը 33 տոկոս է): Այն բանի շանսերը, որ «բրոնզե դիմակը» կստանա Քրիստոֆեր Նոլանի «Դյունկերկ» ռազմապատմական դրաման, կազմում են 5:1 (հավանականությունը՝ 16 տոկոս):
Այդ կատեգորիայում հետնապահներն են ռեժիսորներ Ջո Ռայթի «Մութ ժամանակներ» եւ Լուկա Գուադանինոյի «Ինձ կոչիր իմ անունով» ֆիլմերը: Դրանց հաղթելու շանսերը կազմում են 7,6 տոկոս եւ 5,8 տոկոս՝ համապատասխանաբար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: