![](/banners/BeFunky-design.jpg)
«Ելքի» օրինագիծը մերժվեց
![](https://168.am/wp-content/uploads/2018/01/AJ.jpg)
Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Ելք» խմբակցության ներկայացրած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը մերժվեց։
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ ըստ կառավարության եզրակացության, օրինագիծն էականորեն նվազեցնում է պետական բյուջեի եկամուտները, և ՀՀ Սահմանադրության համաձայն, կառավարության պահանջով և ԱԺ կանոնակարգ-օրենքով, քվեարկության դրվող նախագիծը պետք է ընդունվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։
«Ելքի» նախագիծը ստացավ 35 կողմ, 38 դեմ և 0 ձեռնպահ քվե։