Բաժիններ՝

«Բացի գնաճից, մենք ունենք նաև գնանկում». Էդուարդ Շարմազանով

«Ամեն գնով գնանկումը շատ վատ երևույթ է։ Մենք պետք է ունենանք մի խնդիր՝ ապահովել ավելի մեծ տնտեսական աճ, քան գնաճն է։ Կարողանո՞ւմ ենք դա ապահովել։ Կարծում եմ՝ այո։ Բավարա՞ր է, թե՞ չէ։ Իհա՛րկե բավարար չէ։ Բայց պետք է ֆիքսենք՝ ՀՀ-ն ԵԱՏՄ երկրներից ունի ամենամեծ տնտեսական ակտիվությունը՝ 7%-ից ավելի»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Ըստ նրա՝ տարածաշրջանում «ամենաճիշտ» գնաճը ևս Հայաստանում է. «Բացի գնաճից, մենք ունենք նաև գնանկում։ Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի տնտեսական աճն ավելի բարձր լինի, քան գնաճը»։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս