Բաժիններ՝

Ռոնալդուն ավելի շատ գոլ է խփել Չեմպիոնների լիգայում, քան մրցաշարին մասնակցած 117 թիմ

Հերթական թոփ-թվերը Կրիշից: Փետրվարի 14-ին Կրիշտիանու Ռոնալդուն դուբլ ձևակերպեց ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում, որտեղ «Ռեալը» հաղթեց 3:1 հաշվով:

Հիմա Ռոնալդուի հաշվին գրանցված է 116 գոլ Չեմպիոնների լիգայում. 101՝ «Ռեալի» կազմում, և 15՝ «Մանչեսթեր Յունայթեդի»: Բոլոր ակումբներից, որոնց մասնակցել են Չեմպիոնների լիգայի հիմնական զամբյուղում, միայն տասնինն են խփել ավելի շատ, քան Ռոնալդուն, իսկ 117-ը խփել են ավելի քիչ:

Ռոնալդուն անցավ «Շախտյորին» և «Մոնակոյին»: ՊՍԺ-ի և «Ռեալի» պատասխան խաղը տեղի կունենա մարտի 6-ին, Փարիզում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս