Բաժիններ՝

««Լիվերպուլը» կհաղթեր ՊՍԺ-ին Չեմպիոնների լիգայում». Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» մարզիչը շատ վստահ է իր թիմի վրա: «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գնահատել է բուքմեյքերների վարկածով Չեմպիոնների լիգայի 2 գլխավոր ֆավորիտների՝ «Մանչեսթեր Սիթիի» և ՊՍԺ-ի մակարդակը:

«Հավանական է՝ «Մանչեսթեր Սիթին» հիմա ամենաուժեղ թիմն է Եվրոպայում: Մենք երկու անգամ խաղացել ենք նրանց հետ, և նրանք իսկապես բարձր մակարդակ են ցուցադրել:
ՊՍԺ-ն մի փոքր տարբերվում է, ես այնքան էլ չեմ հետևում նրանց: Գիտեմ միայն, որ, եթե մենք հանդիպեինք նրանց հետ Չեմպիոնների լիգայում, ապա հաստատ կհաղթեինք»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:

ՊՍԺ-ն գրավում է առաջին տեղը Ֆրանսիայի առաջնությունում՝ առաջ անցնելով «Մոնակոյից» 12 միավորով: «Լիվերպուլը» 3-րդն է ԱՊԼ-ում և հետ է մնում առաջատար «Մանչեսթեր Սիթիից» 18 միավորով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս