Բաժիններ՝

Ժորժե Մենդեշը կառաջարկի Ռոնալդուի ծառայություններն «Արսենալին» և «Չելսիին»

Պորտուգալացուն քիչ մնաց Մադրիդում: Կրիշի գործակալ Ժորժե Մենդեշը նոր ակումբ է փնտրում թոփային հաճախորդի համար Ֆլորենտինո Պերեսի թույլտվությունից հետո:

Ինչպես գրում է Metro-ն, Ռոնալդուի գլխավոր պայմաններից մեկը Մեսսիի և Նեյմարի մակարդակի աշխատավարձն է, այսինքն՝ տարեկան 50 մլն եվրո: Ըստ Le10sport-ի տվյալների՝ Ռոնալդուն ուզում է տեղափոխվել Լոնդոն և հանձնարարել է Ժորժե Մենդեշին բանակցություններ սկսել «Արսենալի», «Տոտենհեմի» և «Չելսիի» հետ: Լոնդոնի հետ կապված տարբերակի առաջացման պատճառներից մեկն այն է, որ Կրիշը ցանկանում է լավ ուսում տալ տղային Անգլիայի մայրաքաղաքում:

«Տոտենհեմը» չի դիտարկվում՝ որպես ռեալ տարբերակ, իսկ «զինագործները» և «կապույտները» դիտարկվում են: Ֆլորենտինո Պերեսը բաց կթողնի Կրիշին այն նույն 90 մլն եվրոյով, ինչպես որ գնել է: Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում Կրիշը խփել է արդեն 11 գոլ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս