«Միլանին» հետաքրքիր են «Բորուսիայի» կիսապաշտպաններ Ռոյսը և Վայգլը
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպաններ Մարկո Ռոյսը և Յուլիան Վայգլը հայտնվել են «Միլանի» սկաուտների հետաքրքրությունների շրջանակում:
«Միլանի» մարզական տնօրեն Մասիմիլիանո Միրաբելին այս շաբաթ եղել է Գերմանիայում: Ինչպես պնդում է Calciomercato-ն, նա ուսումնասիրել է Մարկո Ռոյսին և Յուլիան Վայգլին: Վայգլի դեպքում «ռոսոներները» ստիպված կլինեն դիմանալու լուրջ մրցակցության «Մանչեսթեր Սիթիի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Բարսելոնայի» կողմից:
Ռոյսին ստանալն ավելի հեշտ կլինի: Նա վերջերս է վերականգնվել երկարատև վնասվածքից հետո, իսկ նրա պայմանագիրը «Բորուսիայի» հետ ավարտվում է մոտակա ամռանը: Տվյալ պահին Ջենարո Գատուզոյի թիմն Իտալիայի առաջնությունում գրավում է 7-րդ տեղը՝ հետ մնալով Չեմպիոնների լիգայի գոտուց 9 միավորով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը