Բաժիններ՝

Վայրի բադի որս՝ Արցախում

Փետրվարի 14-ին ոստիկանության Հադրութի շրջանային բաժնի ծառայողները, նույն օրը ապօրինի որս կատարելու կասկածանքով ոստիկանության Հադրութի շրջանային բաժին բերման են ենթարկել, Հադրութ քաղաքի բնակիչ` 1982թ. ծնված Ա.Ք-ին, ում մոտ առկա ուսապարկի զննությամբ հայտնաբերվել է 1 թև վայրի բադ, որը նույն օրը ժամը 10:00-ի սահմաններում Ա.Ք-ն իր անվամբ գրանցված 12մմ տրամաչափի, երկփողանի «ԻԺ-43» մոդելի ողորկափող որսորդական հրացանով ապօրինի որսացել է Հադրութ քաղաքից մոտ 1,5կմ հեռավորության վրա գտնվող «РТС» կոչվող տեղամասի մոտակա ձորակից:
Որսը և հրացանը առգրավված են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս